«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետրոս Ղազարյանի՝ Սուրեն Պետրոսյանի հետ հարցազրույցի հիմնական դրվագները․
1. Սուրենը պնդում է, որ իր համար միշտ կարմիր գիծ է եղել պառլամենտական ընդդիմության դերակատարությունը գործընթացում (ըըըը), շարունակում, որ անհրաժեշտ է ընդդիմափոխություն և Ղազարյանի ճշտող հարցին, թե արդյո՞ք Սրբազանի՝ քաղաքական դաշտ մտնելը ընդդիմափոխություն չէ, կարճ ու անփաստարկ ասում՝ ոչ: Այ տղա ջան, ի՞նչը ոչ, եթե առաջնորդը մարդ է, որը երբեք չի եղել քաղաքական դաշտում, որևէ կուսակցության անդամ չէ, որևէ մեկի դրածոն չէ, նշանակովի չէ, ինչը ոչ էլի, այ մեռնեմ քո անբովանդակ խելքին:
2. Ասում ա Սրբազանը լավ հոգևորական ա, բայց վատ քաղաքական գործիչ: Նենց բաներ ա արել ասում ա, որ իմ համար կարմիր գիծ ա: Էդ պահին ճիշտն ասած մենակ մի միտք էր մոտս առաջացել, այն է. Դու ախր ո՞վ ես, տղա ջան, ում ջուջուլին է քո կարմիր գիծը: Քաղաքապետարանի կողմից ներկված կարմիր գծերը ավելի բովանդակաշատ են, քան քո քաղաքական կարիերան, դու մինչև Սրբազանն ախր ո՞վ էիր ու ո՞վ ես հիմա էլի...
3. Ասում ա՝ ով ընդդիմությանը բան ա ասում, ասում են ՔՊ-ական: Է հա բա ի՞նչ պիտի ասեն: Բոլորս էլ կարող ենք դժգոհ լինել ընդդիմությունից, ես ինքս բազմիցս արտահայտել եմ հրապարակավ իմ անհամաձայնությունը, էդ ո՞նց ա մեկը չեկավ ասի քպ-ական ագենտ ես, իսկ քեզ ասում են: Պարզ պատճառով, ես ունեմ պայքարի անցած ճանապարհ, որը բացառում ա իմ աֆիլացումը Նիկոլի հետ, բացի դա, ես երբևէ ընդդիմությանը չեմ քննադատել ակտիվ գործընթացների ժամանակ, քանի որ, անկախ ասածիս օբյեկտիվությունից, էդ պահին դա անելը Նիկոլին աջակցել ա: Իսկ քո մասին ոչ մեկ ոչինչ չգիտի, Սրբազանի ձեռքով պատահական հայտնված մարդ ես, որը ոչ ադեկվատ բաներ ա անում ու առաջացնում ա տպավորություն, որ քպ-ի գործակալ ա ու չկա դրա դեմ խոսող ոչ մի փաստարկ: Ի՞նչ կա զարմանալու էլի
4. Ասում ա. «Ես չեմ մասնակցել կարևոր որոշումներին, քանի որ դեմ եմ եղել նախկին իշխանության վերարտադրությանը»: Չէ, բռատ, դու չես մասնակցել, քանի որ դու ՈՉ ՄԵԿ ես ախպեր, էլ ո՞նց քեզ ասենք, որ հասկանաս: Երդվում եմ, քո գոյության մասին ես առաջին անգամ լսել եմ գտնվելով Արմավիրի ՔԿՀ-ում ու էն ժամանակ էլ, ասել եմ ի՞նչ Սուրեն, ախպեր, էդ ո՞վ ա: Ինձ համար մինչև հիմա պարզ չի դու ով ես ու ոնց ես հայտնվել էս ամեն ինչի մեջ: Նույն հաջողությամբ քո տեղը կարար լիներ մի հատ կամայական Վալոդ: Ասեին դե Վալոդն ա, ընդդիմության առաջնորդներից մեկը: Իսկ Վալոդը ո՞վ ա, ռուսերեն առնանդամը գիտի ով ա, եսիմ ով ա: Քեզ այսուհետ կարամ նույնիսկ ասեմ Վալոդ, որ ավելի պատկերավոր լինի ասածս:
5 .Վալոդ ջան, ասում ես. «Ինձ դուրս են թողել պայքարից, քանի որ կա «հատուկ» կոնսեսուս ընդդիմության մեջ, որ պիտի նոր դերակատար չհայտնվի, այնպիսի մեկը, որ իրենց վերահսկողությունից դուրս է»: Հավանաբար էս մեր Վալոդը նկատի ունի սեփական համեստ անձին: Վոլոդյա, ցավդ տանեմ, չէ, այ ախպեր, ոչ մեկ չէր վախենում, որ դու դառնալու ես վարչապետ, իրենք էլ մնան բորտին: Ախր քո՝ վարչապետ դառնալու հավանականությունը մրցում ա ասենք Դռիկ Խչոյի հավանականության հետ ու այն էլ պարտվում է այդ տիտանական հակամարտության մեջ, քանի որ Խչոյին ավելի շատ մարդ գիտի։
6. Քաջ գիտակցելով, որ ընդդիմության հանդեպ կա մասամբ օբեյկտիվ բողոք, Վալոդը քար է նետում ՍՍ-ի, ՌՔ-ի ու Դաշնակցության ուղղությամբ, փորձելով էդ ապակողմնորոշված / հիասթափված մասսային բերել իր կողմ: Վատ մարտավարություն չէ իհարկե, բայց այն պահանջում է, որ դու քեզանից գոնե մի բան ներկայացնես: Որ պատկերացնեք ով ա էս մեր Վալոդը, ուրեմն սա Սրբազան պայքարի ժամանակ հատուկ լուսանկարիչներ էր վարձել ու հանձնարարել «լավ նկարներ» ստանալ իրենով, էն որ հատուկ ձեռք էր բարձրացնում, գոռում, եսիմ ինչ անում, որ նկարեն ու հաջողության դեպքում դրանք դառնա էն «Էլեկտրիկ Երևանի» մատ ցույց տվողի նկարի պես պայքարի սիմվոլ: Ниանդամ չստացվեց, քանի որ նախ շարժումը չհաջողեց ու հետո, ասում են, լավ չէր կարում պայքարի իմիտացիա անել: Այ սենց մարդու հետ գործ ունենք, ընկերներ ջան...
Հույս ունեմ, որ մի օր Բագրատ Սրբազանը հարմար կգտնի հրապարակավ պատմել, թե ինչպես ստացվեց, որ Վալոդը դարձավ, պռոսծի Բոժե, ընդդիմության առաջնորդներից մեկը: Հետաքրքիր կլինի լսել այդ ֆեերիկ պատմությունը:
Ինչևէ, սա հարցազրույցի առաջին 18 րոպեներն էին, հետո անկեղծ ասած ձանձրացա ու որոշեցի մնացածը նայել «Ղազարյան VS Ղազարյանի» շրջանակներում ու արդեն պատկերացնում եմ Էդգար Ղազարյանն ինչ օրն ա գցելու էս մեր Վալոդին: Ես արդեն անհամբեր սպասում եմ»։
Հարցազրույցը՝ ստորև
Դու ախր ո՞վ ես, տղա ջան, ու՞մ ջուջուլին է քո կարմիր գիծը. Վազգեն Սաղաթելյանը՝ Սուրեն Պետրոսյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet