▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դումանյանի համար Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իսկապես, ողբերգություն է, երբ երկրիդ մշակութային քաղաքականության և մշակութային ժառանգության պահպանման թիվ մեկ պատասխանատուն չի գիտակցում, չի հասկանում, չի ընկալում /անգամ, եթե ձևացնում է, թե չի հասկանում/ հանրապետական նշանակության հուշարձանի նկատմամբ կատարված վանդալությունը։

Իր՝ նախարար Դումանյանի համար, Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է։

«Եկեք ավելի բովանդակային և լուրջ հարցեր տվեք», հորդորում է լրագրողներին ԿԳՄՍ նախարարը։

Իհարկե, մարդու շունչ է կտրվում անզորությունից, այս համատարած ուրացումից, ապազգային ու անհայրենիք տեսակից, բայց, եթե սրանք առանց մեղքի ու պատասխանատվության զգացումի Արցախի 75%-տվեցին, էլ ի՞նչ սպասես․․․

Հ․Գ․ Առանց բարոյական արժեքների ու կարմիր գծերի քաղաքականությունն ուրիշ հասցե ունի․․․»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее