Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրել է, որ Սյունիքում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով կան տասնյակից ավելի վիրավորներ:
Այս պահին հայտնի է մեկ կնոջ մահվան մասին:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
1970 թ. ծնված Թամարա Դավթյանը մահացել է:
Հիշեցնենք, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին՝ Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։
Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ, աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։