▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլի հարմար պահ գտան ու խոսեցին «Զվաթնոց»-ի քանդման անհրաժեշտության մասին

Էլի հարմար պահ գտան ու խոսեցին "Զվաթնոց" օդանավակայանի քանդման անհրաժեշտության մասին:

Ովքեր չգիտեն, թե ինչ արժեք ունի այս շենքը ուղղակի մի քանի կաևորագույն դրույթով բացատրեմ՝
1.Զվարթնոց օդակայանի կլոր մասնաշենքը 1970-ականների խորհրդային և հայկական մոդեռնիստական ճարտարապետական ուղղության ամենանշանակալի կառույցներից է և ներառված է խորհրդային մոդեռնիզմի մասին համաշխարհային մասնագիտական ճարտարապետական գրականության մեջ:
2.2012թ. այն ընդգրկված էր «Խորհրդային Մոդեռնիզմ / 1955-1991թթ. անհայտ պատմություններ» Վիեննայի Ճարտարապետական Կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում և Վիեննայի 19-րդ միջազգային ճարտարապետական կոնգրեսի ընթացքում ամենից շատ ակնարկվող ու շեշտադրվող կառույցներից է:
3. 2013թ մայիսին, Ստամբուլում բացված «Trespassing Modernities» («Սահմաններ անցնող Արդիություններ»)՝ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված մեծածվալ ցուցահանդեսի էքսպոզիցիան սկսվում էր Զվարթնոց օդկայանի մանրակերտով:
4. Վիեննայի 19-րդ կոնգրեսի ընդունած բանաձևը կոչ է անում անկախացած հետխորհրդային հանրապետությունների իշխանություններին դիտարկել Խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգությունը, որպես համաշխարհային մշակույթի անքակտելի մաս՝ ապահովելով նրանց պահպանումը, գիտական վերականգնումը և վերակառուցումը: Հայաստանի կառավարությունը արձագանքել է այդ բանաձևին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության 15.01.2013 հ 01/15.1/187 նամակով, որում նշվում է, որ 1955-91թթ. ընթացքում կառուցված արժեքավոր ճարտարապետական կառույցների պահպանման, վերականգնման և վերակառուցման գործընթացը գտնվում է պետության հսկողության ներքո:

 

Զառա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее