Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ում գտնվող «Դուքենդո» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով երեկ ֆեդերացիայի գրասենյակում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք զինամթերքի մասին տեղեկության ու նշել է, որ ավելի քան 15 տարի է իրենք ֆիլմեր են նկարահանում, եւ նշված այդ զինամթերքը միշտ ուժային կառույցներից ` նախարարություններից են ստացել և ֆիլմերը նկարահանելուց հետո` հետ են վերադարձրել:
Գոռ Վարդանյանը նաև նշել է, թե այսօր կապելով իրեն և իր ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ի նչ-որ ուժեր նպատակ ունեն սևացնել իր անունը և ազդել իր վարկանիշի վրա, որը «ցավոք սրտի հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների»:
Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներում հրապարակումներ եղան քրեական աշխարհում հեղինակություն վայելող Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանի վերաբերյալ, որոնցում հիմնականում շոշափվում է վերջինիս կապը «Դուքենդո» միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի հետ:
Նշենք, որ yerkir.am-ի հետ զրույցում Գոռ Վարդանյանն ասել է, որ երբ ինքը կարծիք է արտահայտում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին` նման վերաբերմունք է նկատում: «Ցանկացած ժամանակ, երբ որ ես իմ կարծիքն եմ արտահայտում Ռոբերտ Քոչարյանի մասին` սկսվում են նմանատիպ անբարոյական վերաբերմունք դրսևորել իմ անձի և իմ ֆեդերացիայի նկատմամբ: Էնքան հանցագործներ կան մեր երկրում. և’ պաշտոնյաներ, և’ մարզպետներ, և’ պատգամանվորներ, թո’ղ գնան` այդ մարդկանց ստուգեն»,-հայտարարել է նա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: