▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին ԻՊ-ից նավթ գնելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է վերջին օրերին ռուսական կողմից տարածվող պնդումներին, թե Թուրքիան «Իսլամական պետության» ահաբեկիչներից նավթ է գնում:

Նա հայտարարել է, որ ապացույցներ ունի, որ սիրիացի գործարար Ջորջ Հաշրավին, որը նաև ռուսական քաղաքացիություն ունի, նավթ է գնում ԻՊ-ից: Նա նաև հաղորդել է, թե գործարքների հետ կապ ունի «ռուս հայտնի մի շախմատիստ», սակայն անուն չի նշել։
«Մեր ձեռքում փաստեր կան: Եվ մենք դա կներկայացնենք ողջ աշխարհին»,-ասել է Թուրքիայի նախագահնը: 

Էրդողանի պնդմամբ՝ անգամ Ռուսաստանը չի հավատում իր տարածած ստին:

Այս մասին փոխանցում է Daily Sabah-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее