▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի դատախազը ոստիկանությանը հանձնարարել է ստուգել Արմեն Աշոտյանի հայտարարությունը

Երևան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու և իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները: 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել հայտարարության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները»,-գրել է Աբրահամյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ իր ենթաշտաբների անդամներից մեկին ՀՀԿ-ի գրասենյակի մոտ մոտեցել են  Նիկոլ Փաշինյանի թիմակիցները՝ սպառնալով չաշխատել Աշոտյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее