▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ Փաշինյանը Հ1-ով դիմեց կիրանցեցիներին,այսօր նրանց ծեծելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ

Երեկ Փաշինյանը Հ1-ով դիմեց կիրանցեցիներին,այսօր նրանց ծեծելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ. Արծվիկ Մինասյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

***

«Փաշինյանն ո՞վ ա, մենք տենց մարդ չենք ճանաչում, որ ճանաչեինք, էսօր էս վիճակին չէինք լինի»,- ոստիկանության այսօրվա գործողություններից հետո, լրագրողների հետ զրույցում, ասել է կիրանցի տղամարդը: «Եկել, հող են տալիս, ո՞ւմ հողն եք տալիս, ամո՛թ ձեզ»,- հավելել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բացել է ճանապարհը, կան մի քանի տասնյակ բերման ենթարկված քաղաքացիներ:

***

Ինչպես հայտնել էինք, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է, որտեղ բերման են ենթարկվել ճանապարհը փակած ավելի քան 30 կիրանցի տղամարդիկ: Բագրատ Սրբազանը հայտնեց, որ ոստիկանական ուժերը ճանապարհներն ամբողջությամբ շրջափակել են․ «Ճանապարհը փակ է Բաղանիսի կողմից, Սարի գյուղի կողմից, այսինքն՝ ամբողջությամբ շրջափակել են, ո՞ւմ են շրջափակել, ինչո՞ւ են շրջափակել։ Փորձելու են բռնի ուժ կիրառելով իրենց ականազերծման սև գործն անել։ Փաստացի ՀՀ իշխանությունները սեփական պետության և սեփական ժողովրդի դեմ անցել են լայնածավալ ահաբեկության և հանցանք են գործում սեփական հայրենիքի և սեփական տան ճանապարհին կանգնած մարդկանց նկատմամբ, ինչը ոչ միայն անընդունել է, այլև դատապարտելի»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ վստահեցնելով, որ սրանով չեն կարող ո՛չ վախեցնել, ո՛չ ետ պահել պայքարից:
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее