▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում. Սասուն Միքայելյան

 

«Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը  ներողություն է խնդրում Արփինե Հովհաննիսյանից։

Այս մասին Սասուն Միքայելյանն ասել է այսօր ԱԺ-ում լրագրողներին, ովքեր մեկնաբանություն  են խնդրել Անդրանիկ Քոչարյանի պահվածքի վերաբերյալ։

Ըստ Սասուն Միքայելյանի՝  եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ինքն իր փոխարեն ներողություն է խնդրում Արփինե Հովհաննիսյանից։

Նաև հավելել է, որ Անդրանիկ Քոչարյանն իր ընկերն է։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել:

«Անհայտ նշանակում է՝ հասարակությանը ոչ հայտնի: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Եթե Հովհաննիսյանի ընտանիքի անդամները նեղացել են, թույլ տվեք նրանք այդպիսի առաջարկով հանդես գան: Եթե վիրավորել եմ իր հայրիկին, պատրաստ եմ հանդիպել ու քննարկել խնդիրը»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее