«Էնքան մարդու եք սովորեցնում, որ..բայց, մեկ-մեկ Ձեր հասցեին լսեք նաև քննադատության խոսքեր: Կարող է մի լավ բան սովորեք»,-նախքան «Շրջանառության հարկի մասին» օրինագծին անդրադառնալը՝ խոսքն ուղղելով ԱԺ փոխնախագահ Է.Շարմազանովին՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նա անդրադարձավ նաև ընդդիմության կողմից առավոտյան չգրանցվելու փաստին:
«Եթե Դուք բերում եք 10-յակ օրենքներ՝ հազարավոր էջերով, որոնք երբեք շրջանառության մեջ չեն եղել, և որոնց մասին տեղեկանում ենք նիստի սկզբից հետո, սա նշանակում է, որ անարգում եք ԱԺ-ն: Ձեր կարծիքով Կառավարությունը կարող է մի տեղ նստել, մի «դափոն» օրենք գրել, բերել-լցնել ԱԺ: Որպես մեծամասնություն՝ Ձեր պատվի համար կարող էիք ընդվզել»,-խոսքն ուղղելով իշխանական մեծամասնությանը՝ ասաց պատգամավորը՝ հավելելով.
«Հերթական անգամ ցույց տվեցիք Ձեր դեմքը: Էսօր ծիծաղում եք, վաղը լացելու եք»: