Մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանը, իր բիզնես շահերից ելնելով Ադրբեջանին`մեր ստրատեգիական հակառակորդին, վաճառեց մոտ 100 միավոր Տ-90c տանկեր. ինչ խոսք շահավետ գործարք էր:
Հիմա ռուսամետները, ռուսամոլները, նեոբոլշևիկները կսկսեն ասել, որ դա զուտ բիզնես է, և որ եթե Ռուսաստանը չվաճառեր` կվաճառեր ուրիշը: Լավ հասկացանք. կվաճառեր ուրիշը, բայց պատկերացրեք, որ Հյուսիսային Կովկասում գործող Կովկասյան Էմիրություն ահաբեկչական խոշոր խմբավորմանը`Ռուսաստանի թշնամուն մենք զենք վաճառեինք. Ռուսաստանի դուրը հաստատ չէր գա:
Լավ,եթե Ռուսաստանը տնտեսական շահից ելնելով ադրբեջանցիներին Տ-90 է վաճառել, թող դարավոր եղբայրությունից ելնելով, այդ հզոր տանկերը ոչնչացնելու համար ֆագոտներ նվիրի Հայաստանին, թվով 100 միավոր, այ դա կլինի եղբայրական քայլ: