▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում ավտովթարից մահացել է Գավառի կրակոցների դեպքով մեղադրյալը

Այսօր՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայրում փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Նորատուս գյուղի Պարույր Սևակի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Նարեկ Հովհաննիսյանն էր, ով այս տարվա ապրիլի 28-ին մի խումբ անձանց հետ Գավառում հայտնի սպանություններից հետո ներխուժել էր Գավառի բժշկական կենտրոն, ինչի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր և օրեր առաջ էր ազատ արձակվել։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее