▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդակը միշտ էլ ՀՀԿ-ի դաշտում է. Հանրապետականից պատասխանում են Ծառուկյանին

ԱԺ  «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հակադարձելով «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիտարկմանը, թե իրենց պահանջները չկատարելուց հետո  գնդակը իշխանության դաշտում է, սակայն քայլերի համար տրված ժամկետն անսահմանափակ չէ,  ասել է, որ   գնդակը միշտ  էլ իշխող կուսակցության դաշտում է: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

«Եթե իշխանություն է, բնականաբար, գնդակը միշտ է իր դաշտում, և իշխանությունը միշտ քայլեր կատարող է, հետևաբար՝ ոչ իշխանական ուժերը հանրությանը դուր գալու համար կարող են անհնարին և անիրագործելի ցանկություններ ունենալ, բայց մենք չենք շեղվում մեր ծրագրերից, մեր զարգացման ծրագրերից, և այն, ինչը հասու է, հասանելի է և իրագործելի է, մենք իրագործում ենք դրանք», - ասել է   Բաղդասարյանը։

 

Հիշեցնենք, որ այսօր ոչ իշխանական քաղաքական, հասարակական ուժերի խորհրդաժողովի ընթացքում  Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ  վերջին շրջանի մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Գյումրիի ողբերգությունը, սահմանային ընդհարումների հաճախացումը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունությունները, այն վերջին կաթիլներն էին, որոնք պետք է հուշեն իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին: Նա նաև հայտնել էր, որ ետ չեն կանգնում 12 կետերից, ու  եթե իշխանությունները ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու  ու սահմանդրական փոփոխությունների  ճանապարհը, ապա նմանատիպ  իրավիճակներում  մնում է մեկ բան՝  պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:


Նշվում է, որ  արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին իշխող «Հանրապետական» կուսակցությունում խոսել անգամ չեն ցանկանում։

 

Բաղդասարյանը համաձայնել է   Գագիկ Ծառուկյանի այն  դիտարկմանը, թե Հայաստանում մեկ ուժ է իշխում, ընդգծելով՝ դա իրենց ընտրությունը չէ, և որ «Հանրապետականն» այս պահին էլ պատրաստ է Ծառուկյանի ղեկավարած կուսակցության հետ կոալիցիա կազմել։


«Մեր դռները բաց են, ովքեր կկիսեն պատասխանատվությունը, և ոչ թե վերահսկողություն՝ առանց պատասխանատվության, ովքեր կկիսեն, մենք պատրաստ ենք համագործակցելու», - ասել է ՀՀԿ-ականը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее