▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե մտածելու բա՞ն կա. Թագուհի Ղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի՞թե ակնկալվում էր, որ երկու տարի անց Վարչապետը պետք է հանցագործության մասին հաղորդում տար, այլ ոչ թե գրչի մասին պատմություն կամ արժանապատիվ պարտվելու անկարողության մասին մի այլ դրվագ պատմեր։

Գուցե մտածելու բա՞ն կա, եթե Վարչապետի զարմանքն ու զզվանքը քծնանքի մշակույթի, Սահմանդրական դատարանը «ծառայությունների մատուցման բյուրո» դարձրած անձի «ջան»երի, փեսայական համերկրացիության մասին իբրև թե անփույթ հիշատակումների, քաղաքավարության անհարկի ժեստերի, հանդիպումներ շորթելու ջանքերի հանդեպ համարժեք արձագանք չի թվում»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее