▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

GPS եղե՞լ է խորհրդային տարիներին, որ GPS-ով են որոշում. Ռուբեն Մելիքյան

«Եթե Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մինչև այսօր առավոտյան շատերի կողմից կարող էր որպես դավաճան որակվեր իր գործողություններով, այսօր արդեն խոսում են մեզ թշնամի լինելու մասին»,- այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։


Մելիքյանն անհանգստություն ունի, որ այսօր կարող են լինել քաղաքացիական բախումներ։


Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող սահմանագծման աշխատանքներին և լրագրողի այն դիտարկմանը, որ Կապան վարչական տարածքի մեջ չի մտնում այն հատվածը, որտեղ բնակիչները տներ էին այրում, Մելիքյանն ասաց․
«Դա հայտարարում են երկու հոգի՝ Ադրբեջանի նախագահը և Ադրբեջանի շահերը սպասարկող Հայաստանի վարչապետը։ GPS եղե՞լ է խորհրդային տարիներին, որ GPS-ով են որոշում»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее