▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդ սքեչերում պիցցա տվեք՝ բռնեն․ Լեւոն Քոչարյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացրել է, թե բացահայտել է կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատիրոջը, որի մասին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱԱԾ-ի կողմից հրապարակած տեսանյութի մեջ ենթադրյալ սուտ տեղեկատվությունը տարածողն ասում է, թե ինքն այդպես է վարվել, քանի որ ունի ընդդիմադիր քաղաքական հայացքներ, եւ համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ։

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանն, ամենայն հավանականությամբ հենց այս թեմայի վերաբերյալ գրառում է կատարել․

«Սկզբում մտածեցի կատակ է, բայց հետո հասկացա, որ ուղղակի լեռնային հիվանդության(altitude sickness) ախտանիշ է: Նաև, ըստ ամենայնի, խումհարի յուրահատուկ դրսևորում։
P.S. Ինձնից խորհուրդ, հաջորդ սքեչերում պիցցա տվեք` բռնեն»։

Դիտեք նաև՝

 

Կարդացեք նաև՝ 

ԱԱԾ-ն բացահայտեց սադրանքի հեղինակին և պարզեց նրա քաղաքական կապերը․ Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև՝ 

Բացահայտվել է ՀՀ անվտանգության շահերին վնաս հասցնող կեղծ լուրեր հրապարակող և տարածող օգտատեր

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее