▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաջողվեց ձեռք բերել պայմանավորվածություն». ԶՊՄԿ գործադուլի մասնակից

ԶՊՄԿ աշխատակից Վահե Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ընկերությունում հայտարարված գործադուլից, որը տևեց 11 օր: «Գործադուլն ունեցել է հիմնավոր պատճառներ, մասնավորապես` աշխատավարձի համահարթեցման սկզբունքների խախտումը, աշխատավորների ապահովագրական համակարգի ոչ պատշաճ գործարկումը, աշխատանքի տեխնիկական պայմանների անհամապատասխանությունը և որոշ արտադրամասերում ասպիրացիայի նորմերի խախտումը, տնօրինության և աշխատավորների միջև հաղորդակցման սահմանված կարգի խզումը: Այսօր հաջողվեց ձեռք բերել պայմանավորվածություն այս բոլոր հարցերը կարգավորելու համար»,- նշեց նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

***

«Համայնքային զարգացման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գործադուլավորները հաղթեցին,
Երկու կողմն էլ գնացին զիճումների։
Վաղվանից, ըստ տեղեկության, ԶՊՄԿ-ն կաշխատի։
Գործադուլավորները սոցիալական արդարության և խնդիրների բարձրաձայնման մշակույթի հիմքերը տեղադրեցին Քաջարանում և Կապանում։
Գործադուլավորները կոտրեցին կարծրատիպեր և վախեր։
Գործադուլավորները հաստատեցին բնապահպանական և առողջապահական խնդիրների առկայությունն ու դրանց լուծման ակտուալությունը։
Կեցցե աշխատավորությունը,
Կեցցեն մարդիկ»:

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Գործադուլի իրական շահառուները
Այսօր առավոտից տեղեկատվություն եմ հայթայթում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլի մասին:
Որևէ մեկը չի հերքում, որ կոմբինատում գոյություն ունեն խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն կամ լավ՝ առնվազն պետք է քննարկվեն:
Բայց այս պահին ունեցածս տեղեկատվությունը բավարար է՝ պնդելու համար, որ մարդկանց սոցիալական խնդիրների վրա ձեռքեր են «տաքացնում» մերձիշխանական շատ հայտնի շրջանակներ:
Նպատակը շատ պարզ է. մի կողմից, հակառուսական հիստերիա գեներացնելու հերթական առիթն է, մյուս կողմից՝ «օգնում» են կառավարությանը՝ սեփականության փաստացի վերաբաժանման հիմքեր ստեղծելու գործում:
Թերևս, սրանով էլ պայմանավորված է կառավարության «լռությունը»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее