Արդեն տեղեկացրել էինք, որ Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ կրքերը բավականին թեժացել են։ Մի կին խիստ վրդովված խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանի անցյալից ու հարց տվեց, թե որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատերազմի ժամանակ. «Դուք և Ձեր ընտանիքը ի՞նչ է արել մեր պետության համար և ինչու՞ են Ձեր երեխաները ԱՄՆ քաղաքացի։ Հագուկապով, կեղտոտ ո՞նց կարող ա այսպես կեղտոտ ժողովրդի դեմը կանգի». գրում է Zham.am-ը:
Մեկ այլ տղամարդ էլ վրդովված էր, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հայտարարել է, թե ով ընտրել է Սերժ Սարգսյանին՝ նա անողնաշար է։ Հովհաննիսյանը հորդորեց ոստիկաններին գործի անցնել:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ լեզվակռվի մեջ մտավ Հովհաննիսյանի դեմ արտահայտվող անձանց հետ:
Նշենք, որ իրավիճակը վերահսկվում էր ընդամենը երկու ոստիկանների կողմից, ովքեր հայտարարեցին, որ հանրահավաքն ապօրինի է և մասնակիցները կարող են ենթարկվել պատասխանատվության: Սակայն Հովհաննիսյանը հայտարարեց, որ չպետք է վախենալ:
Ուշագրավ է այն փաստը, որ Կապանում իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես եմ Նժդեհն այստեղ...»: