▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանձնել է Արցախը նեռը. սա` որպես փաստ, արձանագրենք». Բագրատ Սրբազան

«Երբ որ արժեքների փոփոխության մասին ենք խոսում, պետք է հասկանալ` ինչը ինչով ենք փոխարինում: Մի կողմից հանձնվում է հայրենիք` Արցախ աշխարհն ամբողջությամբ, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի տարածքները, մյուս կողմից ասում են` ասֆալտ ենք անում: Հանձնում են կոմնունիկացիաները, ամեն ինչը, մյուս կողմից ասում` ջուր ենք քաշում: Ի՞նչ էին անում մեր հայրենիքի այդ սրբազան հատվածները, որ վերցրեցիք, հանձնեցիք:

Արցախը հանձնել եք: Արցախը պատերազմով պարտվելիք չէր: Եվ ես վստահաբար եմ ասում` բոլոր այն ստահակներին, որ ասում էին` մենք չէինք կարող ոչ մի բան անել: Այդ թեմայով կխոսենք դեռ: Արցախը հանձնվել է` պատերազմով, վերջում էլ վախեցնելով, սարսափ տարածելով: Համակարգիչների դիմաց նստած` հանձնել է Արցախը նեռը` իր որդիներով: Ոչ միայն Արցախը, այլև Տավուշը` իի շրջաններով և մնացած բոլոր հատվածները: Սա որպես փաստ արձանագրենք: Եթե մի ժամանակ ասում էինք, որ ապիկար են, տաղանդավոր ապիկար են, որ այդ պատերազմը պարտվեցին, հիմա վստահաբար ասում եմ` սրանք թշնամի են, թշնամու ներկայացուցիչն են և բնականաբար, թշնամու ներկայացուցիչն այլ կերպ չէր կարող վարվել»,- այսօր Դավթաշենում կայացած հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

***

Դավթաշենում կայացած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը դիմեց քաղաքական գործիչներին. «Անդադար հիշեցնելու եմ քաղաքական դաշտում գտնվող մեր սիրելի գործիչներին՝ պատկերացրեք` ինչի մասին է մեր կյանքը և պատկերացրեք այս պայքարի բովանդակությունը։
Հրաժարվեք ձեր բոլոր գործած մեղքերից և պատասխանատվությամբ մաս կազմեք այս շարժմանն առանց հավակնությունների, որպես պարզ քաղաքացիներ, որպես հայ մարդիկ, որպես բարիքի հավատացող մարդիկ, որպես արարումին հավատացող մարդիկ, որպես պետության տեսիլք ունեցող մարդիկ, որպես Աստված սիրող մարդիկ, որպես միմյանց սիրող ու պատիվ ընծայող մարդիկ»։

***

Կառավարություն կոչվածն անհաղորդ է երկրի խնդիրներին՝ հանցավորության աճը, մարդկանց սոցիալական վիճակը, այլ բազմաթիվ խնդիրներ նրանց չեն հետաքրքրում: Այս մասին Դավթաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակնշեց Բագրատ Սրբազանը:

«Պատրանքներ ստեղծելով, սուտ պատկերներ ներկայացնելով, այստեղ-այնտեղ գնալով, մարդկանց բերելով հանդիպման՝ ցույց են տալիս՝ ինչքան «երջանիկ են» այս մարդիկ։ Իրականում մարդկանց կյանքով հետաքրքրված չեն․ իրենց հեծանիվով են հետաքրքրված, արձակուրդով»,- ասաց Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее