▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրությունն ուղն ու ծուծով փչացած է.Պարույր Հայրիկյան

«Հայաստանում իշխանությունների կողմից սկիզբ առած սահմանադրական բարեփոխումների գործընթացը ապօրինի է, հակասահմանարդական: Մեր ժողովրդին առաջարկվում է որդեգրել մի համակարգ, որում գերակայություն է տրվում խորհրդարանին: Նախագահի ընտրությունը մեծ առավելություն է, որ այսօր ունի մեր ժողովուրդը: Կրկնակի նվազում է ընտրությանը մասնակցելու հնարավորութունը: Նման է նրան, մնացածը, որ մեկին տանես կործանման ու ճանապարհին շոկոլադ տաս: Եվ «այո» ու «ոչ» ասողները պետք է ոչ միայն «այո»-ի կամ «ոչ»-ի մասին մտածեին, այլև պետք է միաբերան ասեին՝ ո՛չ այս հանրաքվեին, որովհետև եղել է այլընտրանք: Բայց, քանի որ ուղն ու ծուծով  փչացած են թե՛ հանրությունը, թե՛ քաղաքական գործիչները, ապա սա նրանք բնական են համարում: ՀՀ նախագահը Սահմանադրության մասին ոչ մի մտահղացում չի ունեցել.վերևից ասել են՝ դու պետք է դառնաս ԵՏՄ անդամ, Հայաստանն էլ պետք է թույլ լինի, ուստի այն դարձնում ես խորհրդարանական հանրապետություն, անթագավոր երկիր»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: 

ԱԻՄ առաջնորդը դրական է գնահատում այն, որ վերջապես   սահմանադրական բարեփոխումը փոխարինեցին փոփոխությունով.

«ՀՀ նախագահի առաջին հրամանգրով գործընթացը կոչվում էր սահմանադրական բարեփոխում, հետո ասեցին՝ լավ, ստոր ենք, անազնիվ ենք, բայց մի տեղ թողնենք, որ վաղը մեր երեխաները, երբ ասեն թե  ա՛յ հեր, այս սրիկայությունը որ արեցիք, ինչո՞ւ էիք կոչում բարեփոխում, ասենք փոփոխություն ենք արել, թող չքվեարկեին»,-նկատեց Պարույր Հայրիկյանը՝ հավելելով.

«Ցանկացած առողջ բանականություն ունեցող մարդ վաղը ժամը 16:00-ին ԿԸՀ-ի մոտ պետք է գա և կանգնի իմ կողքին և ասի ո՛չ խուլիգանությանը»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее