▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարավային Ուելսի հայազգի վարչապետի պատասխանը՝ հայրենակցի խնդրանք-նամակին

Ավստրալիայի հարավ-արևելքում գտնվող Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ, հայազգի Գլեդիս Բերեջիկլյանը պատասխանել է ծագումով Հայաստանից Իսրայելում բնակվող կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի՝ իր ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի պարտիտուրը Սիդնեյում հնարավորության դեպքում հնչեցնելու մասին նամակին:

Կոմպոզիտորի փոխանցմամբ՝ հայազգի վարչապետը պատասխանել է նամակին՝ տեղեկացնելով, որ նոտաները հանձնել է Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի։

Նշենք, որ նամակում Գլեդիս Բերեջիկլյանը կոմպոզիտորի անունը հայերեն է գրել։

«Երբ իմացա, որ իր ընտանիքն էլ է անցել Ցեղասպանության ճանապարհով, որոշեցի նամակ գրել ու ուղարկել Երևանում 2015 թվականի հունվարի 30-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ կատարված «Սիփանա քաջեր» -ի տեսագրությունը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նուբար Ասլանյանը։ Կոմպոզիտորը նշեց նաև, որ դեռևս որևէ այլ երկրի նման խնդրանք-նամակով չի դիմել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում իսրայելաբնակ կոմպոզիտորն անդրադարձել էր «Սիփանա քաջեր»-ին՝ նշելով․

«2005 թվականի ապրիլի 24-ին ավարտված, Ցեղասպանությանը եւ «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելին, նաև ծնողներիս հիշատակին նվիրված Կոնցերտ պոեմը (փողի և նվագախմբի համար) կոչել եմ «Սիփանա քաջեր», իհարկե, ոչ պատահաբար: Նախ ստեղծագործությունը ծրագրային է, և չնայած իր տեղ-տեղ ողբերգական մասերին, այնուամենայնիվ, ավարտվում է հույս ու հավատ ներշնչող, գալիք սերնդին պատգամ թողնող հաղթական քայլերգով: Իսկ ողջ ստեղծագործության ընթացքում զգացվում է ժողովրդական, կոմիտասյան, այսինքն՝ ազգային երաժշտության շունչը, ներառյալ հայտնի «Տեր ողորմեան»՝ առաջին մասում(Կոմիտաս Պատարագից) և նույն Կոմիտասի «Սիփանա քաջեր» հերոսական խմբերգի մոտիվները ստեղծագործության երրորդ մասում, դրանով իսկ ընդգծում ստեղծագործության հերոսական բնույթն ու վերնագիրը»:

Անի Կարապետյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее