▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերս դեռ ազգ չենք

ՈՒրիշի զավակներին զոհելը, նրանց հոգեբանությունները խեղելը հանուն ցեղախմբային լվացաց հավաքական ուղեղի արգասիք մարմաջի, տարօրինակ չի համարվում, այլ հայրենասիրական պարտականություն ու նորմ:
Հայերս դեռ չենք սովորել որ չկա ազգի զավակ, կա զավակի ազգ:
Հայերս դեռ չենք սովորել որ չկա ցեղի, կամ ազգի իրավունք, այլ կա անհատ մարդու իրավունք, որի մեջ ներառված են ցեղն ու ազգը նաև:

Նրանք որ ծպտուն չեն հանում հենց հիմա իրենց աչքերի առաջ անկախ երկրի գրավման մասին, ավելին`գրավող կայսրության գովքն ու գովազդն են անում ամենուր, հաչում են թուրքերի նկատմամբ ատելությունից: Այս ակամա կամ կամավոր ագենտների գործը մեր ուշադրությունը հիմայից անցյալի վրա սևեռելն է:
Այն որ կատաղորեն հալածում են հարյուր տարի առաջ մեռած գնացած ուրվականներին, նրանից է որ իրենք էլ են հրաշալի հասկանում որ բացահայտված են, ու կատաղի հայրենասեր, թուրք ատելու միջոցով ներկայանալով, կարծում են թե կխաբեն մեզ, մոռացնել կտան, որ մենք իրենց տեսել ու տեսնում ենք որպես ակնհայտ կոլաբորացիոնիստ, ու կվարվենք հետները համապատասխանաբար, երբ մեր փողոցում էլ մի օր հարսանիք լինի:
Կայսրությունները գալիս գնում են, մեր ատելություննը հավերժ է: 
Ատելությունը, որը սիրո ամենավառ դրսևորումներից մեկն է ըստ իս, և ըստ բազում ուսուցչի նախկինում, գուցե անգամ ամենավառը:

Հայի գերչափազանցված ու արյան կարոտ ատելությունը թուրքի նկատմամբ, սաստիկ նեղացած ու լքված սիրուհու սեր է, որը վրեժխնդրության մարմաջին, որը փոխակերպված կարոտն է, հագուրդ է տալիս հիմնականում ռուս, և պատահական սիրեկանների ծոցում:

 

Վահե Ավետյան 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее