▲ Դեպի վեր

Пятница, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ իշխանությանը ձեռնտո՞ւ է, որ Արցախի ղեկավարները Բաքվում են». լրագրողը՝ Ռուստամ Բաքոյանին

ԱԺ-ում պատասխանելով լրագրողի հարցին՝ ՀՀ իշխանությանը ձեռնտո՞ւ է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում են, ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասել է. «Դուք հարցերով փորձում եք սադրել, որովհետև գերիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր գերիները վերադառնան Հայաստան: Իհարկե ես հասկանում եմ՝ էս թեզերը որտեղից են գալիս»: Լրագրողի արձագանքին՝ իշխանությունն էր ասում, որ նրանք ուզում էին ՀՀ-ում իշխանափոխություն անել, պատգամավորը նշել է. «Որևէ մեկնաբանություն, հայտարարություն, իրավիճակի ստեղծում չի ազդելու մեր աշխատանքի վրա, որպեսզի Բաքվից վերադարձնենք բոլոր գերիներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее