▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել քան երբևէ. վարչապետ

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների պատվին կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ:

«Իմ խոսքը ԶԼՄ ներկայացուցիչների պատվին կազմակերպված ամանորյա ընդունելությանը»,- գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։

«Ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը, Ձեր և Ձեր ընտանիքների, այն աշխատանքային կոլեկտիվների, ԶԼՄ-ների, որոնք դուք ներկայացնում եք: 2018թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մի քանի անգամ առիթ ունեցել եմ հայտարարել, որ ՀՀ-ում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել քան երբևէ: Իհարկե, դրանից հետո եղել են դեպքեր, երբ կասկածի տակ է դրվել այդ հայտարարությունը և պնդումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտեք նաև՝

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее