Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը 168-ի եթերում անդրադարձել է վերջերս կայացած հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2024» զորավարժություններին՝ կարծիք հայտնելով, որ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին սովորեցնում են ցույցեր ցրել, պատրաստվում են նրանց ներգարվել քաղաքացիական պրոցեսներում․ «Օրեր առաջ անցկացվեցին հայ-ամերիկյան զորավարժություններ, որին բացի խաղաղապահ ստորոբաժանումներից մասնակցել են նաև մեր բանակի այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, այս մասին հարցում արեք Անդրանիկ Քոչարյանին: Հայ-ամերիկյան զորավարժություններում ընդգրկված են խաղաղապահ բրիգադի ներկայացուցիչները, որոնք սովորելու են ինչպես ցրել ցույցերը, ինչպես հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների նկատմամբ»,-ասաց նա: Հարցին, թե՝ «Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ է պետք դիմել բանակի օգնությանը, չէ՞ որ ինքը ավելացրել է ոստիկանների թիվը, ոստիկանները հերիք չե՞ն», Նահապետյանը պատասխանեց. «Այն ոստիկաններին, որ Փաշինյանը և Դանիել Իոաննիսյանը ամերիկյան գումարներով այստեղ պատրաստեցին, ֆիզիկապես ամուր են, բայց իրենց մոտիվացիան թույլ է, որ մի կարգին փըղկ անես, այնպես կճողոպրեն, որ հետքն անգամ չեք հասցնի տեսնել: Կյանքը ցույց տվեց, որ անգամ ֆիզիկապես ամուր լինելով և հատուկ միջոցներով զինված լինելով կրկին բախման ժամանակ շատ կարևոր է մոտիվացիան: Հունիսի 12-ը Հայաստանի պատմության մեջ շատ կարևոր դրվագ է նրանով, որ Հայաստանի քաղաքացին չընկրկեց, չփախավ, քաղաքացու մոտիվացիան՝ իր պատիվը, արժանապտվությունը, երկրի սահմանները պաշտպանելը շատ ավելի բարձր են, քան ամիսը բավականին կլոր աշխատավարձ և հավելավճար ստացող ոստիկանինը»: |
«ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին սովորեցնում են ցույցեր ցրել». Հայկ Նահապետյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet