ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր Գյումրիում իր և «Մայր Հայաստան»-ի շտաբներում սկսված խուզարկությունները կոնկրետ կապված են ընտրությունների հետ: «Մենք նոր ենք իմացել, որ հորս և տղայիս վրա շիբինի հետ կապված գործ է հարուցվել: Ամբողջ Գյումրին մինչև երեկ շիբինապատվում էր, էդ հեչ, մարտի սկզբներին արված շիբինապատումը էսօր փորձում են ներկայացնել իբրև ընտրակաշառք: Այս ամբողջ պատմությունները մնալու է Սարիկի վզին: Բոլորիս ճնշում են, որ Սարիկը կարողանա հաջողություն ունենալ»: Գրիգորյանը հայտնեց, որ հորն ու որդուն ձերբակալելու որոշում կա, սպասում են իր փաստաբանի գալուն: |
***
Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը քաղաքապետի մյուս թեկնածու Մարտուն Գրիգորյանի տան մոտ, որտեղ ոստիկանները պետք է խուզարկություն իրականացնեն, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը Մարտունին զգուշացրել էր մի քանի օր առաջ: «Շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը: Հող են նախապատրաստում այսօրվա իրենց թեկնածուի դեբատներում այլ օրակարգերից խոսելու համար: Շատ ափսոս է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում»: Մխիթարյանի խոսքով՝ մարդը մանկամիտ պետք է լինի, որ մտածի՝ նման բաներով Մարտունին և, ընդհանրապես, ընդդիմադիր անդամներին կարող է ճնշել:
Հիշեցնենք՝ ոստիկանները խուզարկություններ են իրականացնում Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի շտաբում, նաև նրա տունը խուզարկելու և հորն ու որդուն ձերբակալելու որոշում ունեն:
Իսկ առավոտյան խուզարկություններ են եղել նաև «Մայր Հայաստան» դաշիքնի Գյումրու շտաբում և համակիրների տներում, կան ձերբակալվածներ:
***
Ինչպես հայտնել ենք Գյումրու քաղաքապետի թեկնածու ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում խուզարկություն է իրականացվել։ Նրա խոսքով «քրեական գործեր են սարքվում հոր և տղայի վրա»։ Գրիգորյանը հայտնել էր, որ գործը ամենայն հավանականությամբ վերաբերվում է փողոցների շիբինապատմանը, ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ևս նշեց, որ գործը վերաբերվում է շիբինապատմանը․ «Այն նույնը, ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, այսինքն շիբինապատել է մեկ-երկու փողոց, այդ նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը․․․Սարիկ Մինասյան, ընտրություններից հետո շարունակելու ես ապրել Գյումրիում, Երևանից մարդ բերելով ու քո համաքաղաքացիներին բռնել տալով ուզում ես դառնալ համայնքի ղեկավա՞ր, չգիտեմ, հետո ոնց է Գյումրի քաղաքում քայլելու»,- ասաց Մամիջանյանը։ ***
*** |
|
Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք: Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին են հայտնել այս տեղեկությունը՝ նշելով, որ խուզարկություններն ու ձերբակալությունները տեղի են ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում: Հիշեցնենք՝ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները: Խուզարկություններ են իրականացվում նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբերում: Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: |