Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը իր ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որ Պեմզաշենում կատարված ոճրագործության դեպքի վայրից լուսանկար է տարածվել։
«Ինչ-որ քննիչ, քրեագետ կամ դատախազ Պեմզաշենի ողբերգությանը վերաբերող և նախաքննության գաղտնիք հանդիսացող լուսանկարը տվել է ինչ-որ անբարոյականի, ով սկսել է տարածել», -գրել է իրավապաշտպանը։
Գրառումը սկսել են ուսումնասիրել Գյումրու ոստիկանության Մուշ բաժնում, զեկուցագիր էին կազմել ու ուղարկել Շիրակի մարզային քննչական վարչություն։
Դիտեք նաև՝