ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Հակոբ Հակոբյանն իր եզրափակիչ ելույթում մի շարք հարցրերի անդրադարձավ, որոնցից մեկն առաջացրեց ներկաների ծիծաղն ու հերթական ընդմիջման հիմքը հանդիսացավ:
«Ինչո՞ւ է երկրի ամենաբարձր օրենքով սահմանվում, որ երկրի նախագահ կարող է ընտրվել 35 տարեկան անձը, և ոչ թե 34 տարեկան 364 օրական անձը, զինվորակոչման տարիքը 18 տարեկանն է և ոչ թե 17 տարեկան 364 օրականը: Ինչո՞ւ ՍԴ–ի անդամ կարող է լինել 35 տարին լրացած, ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացին, և ինչո՞ւ չի կարող 34 տարեկան և 364 օրականը։ Այս շարքը կարելի է շարունակել, հլա նահանջ տարին էլ չհաշված,-ասաց Հակոբ Հակոբյանը: