▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Սեյրան Օհանյանը ծանոթացել իր երկրորդ կնոջ հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի/ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ/ անվան շուրջ ասեկոսեները չեն դադարում:

Մամուլում օրեր առաջ շրջանառվում էր ստահոդ տեղեկություն, ըստ որի Ռուզան Խաչատրյանը նույնիսկ  հանցագործության մեջ էր մեղադրվում ` նշելով, թե նրա մասնակցությամբ  վթար է տեղի ունեցել, որի արդյունքում անձը մահացել է:

Փաստաբան Կարեն Մեջլումյանը երեկվա ասուլիսում, ևս մեկ անգամ շեշտելով, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և որ Ռուզան Խաչատրյանը նման վթարի հետ առնչություն չի ունեցել, նաև հայտարարեց, որ կոնկրետ քայլեր են արվել ու արվում Սեյրան Օհանյանի տիկնոջ  անձի, պատվի և արժանապատվության իրավունքները պաշտպանելու և նրան զրպարտող հրապարակումների հեղինակներին բացահայտելու ուղղությամբ: 

Ռուզան Խաչատրյանի անվան հետ կապված մեկ այլ ասեկոսե վերաբերում է Սեյրան Օհանյանի հետ նրա ծանոթանալու և առաջին անգամ հանդիպելու խորհրդավոր  և , ըստ որոշ կայքերի, մութ պատմությանը:

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ Սեյրան Օհանյանի հետ նրա երկրորդ կնոջ ծանոթության պատմութունն իրականում ոչ խորհրդավոր, ոչ մութ, և , եթե անկեղծ լինենք, ոչ էլ այնքան  ռոմանտիկ է: 

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ Ռուզան Խաչատրյանը մասնագիտության ատամնաբույժ է,  ավարտել է Երևանի բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ մասնագիտանալով իմպլանտոլոգիայի ասպարեզում և սկսել է աշխատել Էրեբունի հիվանդանոցին կից գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկայում:

Եվ հենց այստեղ էլ տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Ռուզան Խաչատրյանի առաջին շփումը. նախարարն այցելել էր ստոմատոլոգիական պոլիկլինկա` ատամները բուժելու:

...Եվ գեղեցկուհի ատամնաբույժը կարողանում է ոչ միայն բուժել Սեյրան Օհանյանի ատամներն, այլ գերել նրա սիրտը:

Ասում են, սակայն, որ մինչ այդ Ռուզան Խաչատրյանը Սեյրան Օհանյանին հանդիպել է   Հայաստանում  Ֆրանսիայի հյուպատոսի տանը, որտեղ նախարարը բոլորին` այդ թվում  ֆրանսիացիներին զարմացրել է  իր նրբավարությամբ, պահվածքով, զրուցելու վարպետությամբ, ինտելեկտով ու  հումորով։

Իսկ Ռուզանին հյուպատոսի տուն հրավիրել էին ֆրանսիացի բժիշկ ընկերները, ովքեր  երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստելու ծրագիր էին իրականացնում Երևանում:

Նշենք, որ Ռուզան Խաչատրյանը, ով պաշտպանության նախարարին պարգևել է երկու զավակ,   ջերմ հարաբերություններ  ունի Սեյրան Օհանյանի`  առաջին կնոջից երկու տղաների  հետ:


Հեղինակ`

Անի Հարությունյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее