▲ Դեպի վեր

Пятница, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ջալալ Հարությունյանը և մյուս գեներալները պետք է ինքնասպան եղած լինեին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ջալալ Հարությունյանը և մյուս գեներալները պետք է ինքնասպան եղած լինեին

Ջալալ Հարությունյանը դսատապարտվել է հինգուկես տարվա ազատազրկման։ Պատերազմում պարտված, շատերի կարծիքով՝ միտումնավոր կերպով պարտվեցրած բանակի գեներալները պետք է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամքով ազգային հերոսի կոչում ստանային, այլ ինքնասպան լինեին։ Նրանք են 18-20 տարեկաններին, կյանքի ծաղիկ զինվորներին մահվան տարել։ Քրեական օրենսգրքում բազում հոդվածներ կան, որոնք վերաբերելի են այդ գեներալների կատարած,մահաբեր գործողություններին։ Օրինաչափ է, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի հրապարակում պատերազմում պարտության հանգամանքները քննած հանձնաժողովի եզրակացության ոչ գաղտնի մասը։ Այդ եզրակացությունը չի տալու ցավոտ հարցերի պատասխանները, այլ՝ նոր հարցեր է առաջացնելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее