▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալիֆոռնիայի սենատը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած AJR 32 բանաձևը, որն Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Ինչպես նաև պաշտոնապես կոչ է հղում ԱՄՆ-ի Կոնգրեսին ու նախագահին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը: Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը:

Բացման ելույթում սենատի նախագահ դե Լեոնը նշել է, որ «այս շրջանում էթնիկ հայերը մեծ տառապանքներ են կրել և արժանի են ազատ ու անկախ հայրենիքի, որտեղ ենթակա չեն լինի հալածանքների վտանգի»: Նկատելով, որ Կալիֆոռնիան կարող է նպաստել աշխարհում փոփոխություններ հաստատելուն՝ նա կոչ է արել սենատորներին իրենց քվեով սատարել ժողովրդավարությանը, ազատությանը, նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը:

2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ (72-1) ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Այսպիսով՝ Կալիֆոռնիայի օրենսդիր իշխանությունը պատմական քայլ էր կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее