▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանադահայ համայնքի պահանջը բավարարված է. կկայանան հոգևոր առաջնորդի նոր ընտրություններ

Կանադահայ համայնքում Կանադայի հայոց թեմի առաջնորդի ընտրության առնչությամբ վերջին օրերին տեղ գտած հուզումների ու անհանգստությունների առչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:
Կանադայի հայոց թեմի 30-րդ պատգամավորական ժողովում թեմի առաջնորդ ընտրվեց Տ. Առեն աբեղա Ճեպեճյանը, ով, սակայն, Կանադայի թեմում համերաշխության վերահաստատման և թեմի ու Հայ Եկեղեցու ընդհանուր շահերի նկատառումով որոշում կայացրեց չստանձնել թեմակալ առաջնորդի պաշտոնը:
Ստեղծված կացության մեջ, Ընդառաջ թեմական խորհրդի խնդրանքին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին ծառայության է նշանակել Կանադայի թեմում` ստանձնելու առաջնորդական տեղապահի պաշտոնը, հավատարիմ Թեմի կանոնադրության`վարելու թեմի ընթացիկ գործերը և թեմական խորհրդի հետ միասին կազմակերպելու թեմի թեմական պատգամավորական 31-րդ ժողովը, որի ընթացքին պիտի կայանան Կանադայի հայոց թեմի առաջնորդի նոր ընտրությունները:
Առաջիկա օրերին Նաթան արքեպիսկոպոսը կմեկնի Կանադա:

Արմ Հակ

ASEKOSE.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Կանադայի հայ համայնքի հոգևոր առաջնորդի ընտրություններին: Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 25-26-ին`  Մոնրեալ քաղաքում:  Իրենց թեկնածությունն էին առաջադրել  Կանադահայ համայնքի գործող առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Տաճատ ծայրագույն վարդապետ  Յարդմյանը և ԱՄՆ Չիկագո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր Արեն աբեղա Ջեբեջյանը:  10 տարի Կանադայի համայնքին ծառայած Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը 1 ձայնի տարբերությամբ պարտություն էր կրել, ինչն առաջացրել է կանադահայության զայրույթը: Կանադահայ համայքնը դիմել էր Վեհափառին` խնդրելով չվավերացնել կեղծված ընտրությունների արդյունքները:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее