▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կռուտիտ» լինելու փոխարեն «մուտիտ» են անում

Վերջին օրերին համացանցում` շատերի վրդովմունքն առաջացրած լուսանկարների տարածումից հետո, որտեղ, հիշեցնենք,  ՀՀԿ-ական ժպտացող կանայք Ծիծեռնակաբերդի  հուշահամալիրի տարածքում էին, պարզվում է` ՀՀԿ կանանց խորհրդում սկիզբ են առել ու այնուհետև մամուլում են հայտնվել ոչ միայն անհեթեթ պատճառաբանություններ, այլ նաև տարբեր մանր-մունր խարդավանքներ:

Մինչ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը <<արդարանում է>>, թե ստուգում էր` արդյոք  հուշահամալիրի տարածքում ներկաներից բոլորը ծաղիկներ ունեն կամ նշում, որ փորձում էին <<ալիք>> անել, ՀՀԿ կանանց խորհրդի ներսում ջանասիրաբար մեղավորներ են փնտրում, թե ով է առիթ տվել , որ այդ լուսանկարները մեծ տարածում գտնեն համացանցում ու լրատվական կայքերում:

Asekose.am-ի տեղեկություններով, ՀՀԿ տղամարդկանց և հատկապես կուսակցության ղեկավարությանը, սակայն, կանանց այս բամբասանքներն ու տնավարի << ռազբորկան>> դուր չի եկել և տղամարդ ՀՀԿ-ականներն,  ովքեր վերջին օրերին փորձում էին իրենց կին գործընկերների  մեղքերը սրբագրել,այժմ հնարավորինս ջանում  են վերջ տալ կին ՀՀԿ-ականների  շրջանում սկիզբ առած կասկածամտությանն ու վրեժխնդրության ձգտումը, և, առավել ևս, այդ մասին լրատվական որոշ կայքերում տեղեկություններ տարածելու գործելաոճը: 

««Կռուտիտ»  լինելու փոխարեն  «մուտիտ» են անում »,-ըստ Asekose.am-իայսպես են ՀՀԿ տղամարդիկ արտահայտվում ՀՀԿ կանանց մասին: 

 

Հեղինակ`

Անի Հարությունյան 

 

 




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее