Ուկրաինայի տարածքում մալազիական քաղաքացիական ինքնաթիռը կործանվել էՌուսաստանի կողմից արձակված հրթիռով: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բուրսա քաղաքում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում հերթական հանդիպման ժամանակ: Տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
«Իսկ ի՞նչ է եղել այդ ինքնաթիռում: Խփվում է Նիդեռլանդներից Մալազիա թռչող ինքնաթիռը, որում 160 հոլանդացի կար: Սա ի՞նչ մոտեցում է: Չէ՞ որ պատրաստվում էին խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում»,-ասել է Էրդողանը: