▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամեդյարովն արձագանքել է Ուորլիքի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթին: Այս մասին գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Անդրադառնալով Ուորլիքի 6 շեշտադրումներին՝ Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Ներկայիս  ստատուս-քվոն անընդունելի է: Անընդունելի է հենց հայերի համար: Նրանց երկրում զարգացում չկա, փոխարենը կան խնդիրներ: Կոչ ենք անում հայկական կողմին միասին լուծում տալ խնդրին»,-նշել է մամեդյարովը:

Ուորլիքի հայտարարությանն արձագանքել է նաև Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան՝ մասնավորապես նշելով.

«Ես կարծում եմ, որ Ջեյմս Ուորլիքի առաջ քաշած պայմաններն արտահայտում են ԱՄՆ-ի վերաբերմունքը՝ հակամատրությանը:  Հուսանք՝ այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվի»:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԳՆ-ն արդեն արձագանքել է Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն դեռ լռում է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее