ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը վերադարձել է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարան: Հետազոտությունների համար նա 3 օր գտնվել էր հիվանդանոցում: Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում տեղեկացրել է նրա փաստաբան Կարեն Քամալյանը:
«Մանվել Գրիգորյանի վիճակը շատ ծանր է: Նա երկար տարիներ ի վեր քիմիաթերապիա է ստանում: Բացի այդ, շաքարային դիաբետով հիվանդ է և ունի ինսուլինային կախվածություն: Ունի մի շարք այլ հիվանդություններ, որոնք փորձաքննության եզրակացությամբ կտան, քանի որ հիվանդանոցում հետազոտություն է անցել»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ դատարանում մի շարք միջնորդություններ են ներկայացրել գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ, սակայն դրանք մերժվել են դատարանի կողմից:
«Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել կալանքի դեմ, որը պետք է քննարկվի»,- ավելացրեց նա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը
Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան


