Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե տարին 364 օր քաղաքական առաջնորդներն ուտում են բողկեր ու ասում, որ դա «անկախության համար ա», իսկ բուն անկախության օրն անցկացնում են առավելագույնս աննկատ, ապա չի բացառվում, որ հաջորդ բանը, ինչ նրանք խուրդելու են, անկախությունն է։
Պատմությունը կրկնվում է միայն տխմարների համար, որ այդ կրկնություններից ինչ-որ մեկում հասկացվի դրա նյութի բուն էությունը։ Ահա ինչպես 100 տարի առաջ` նրանք, ովքեր ամենաշատն են խոսում թուրքերի հետ հաշտության և Ռուսաստանից պոկվելու մասին, հենց նրանք են Հայաստանի վրա բերելու Քյազըմ Կարաբեքիրի մի նոր արշավանք, իսկ վերջում անփառունակ կերպով Հայաստանի բանալիները հանձնեն Ռուսաստանին, իրենք էլ գնան վիեննաներում թերթեր տպեն վասն ազատագրության, իսկ մենք` փտենք մետրոպոլիայի բանտերում, որովհետև մեր մայրերը մեզ չեն սովորեցրել ամեն վզակոթին տվողի պապա ասել, այնքան հեշտությամբ, որքան հեշտությամբ պապոյանները մեր «իրական անկախության օրը սեպտեմբերի 19» հռչակեցին»։
Դիտեք նաև՝