ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը մեկ օրում երեք անգամ փորձել է խաբել ոչ միայն իր հասարակությանը, այլև միջազգային հանրությանը՝ տարածելով բացահայտ սուտ տեղեկություններ Հայաստանի Զինված ուժերի մասին։ Սա պատահականություն չէ, այլ՝ հստակ ծրագիր, որի նպատակն է սրել իրավիճակը և տապալել խաղաղության գործընթացը։
Մինչ Երևանում հայտարարում են «պատրաստակամության» մասին, Բաքվում շարունակում են իրենց պատերազմական քաղաքականությունը։ Իսկ իշխանությունները, փոխանակ կոշտ արձագանքելու այս բացահայտ սադրանքներին, շարունակում են միակողմանի զիջումների քաղաքականությունը։
Փաստը մնում է փաստ. խաղաղություն չի լինում, երբ դրան ձգտող կողմերից մեկը միայն զիջում է, իսկ մյուսը՝ սրում իրավիճակը։ Այս պայմաններում խոսել խաղաղության մասին՝ նշանակում է խաբել ժողովրդին և աչք փակել ակնհայտ սպառնալիքների վրա։
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԱՐԹՆԱՑԻ՛Ր։ Մի՛ հավատացեք կեղծ խոստումներին, երբ իրականությունը խոսում է այլ բան»։