▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնացած գումարը վճարել է «Սիստեմա» ԲՖԿ-ն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարանն ազատ է արձակվել, դատարանի սահմանած գրավը վճարվել է․ 2 միլիարդ դրամ (4,1 միլիոն դոլար) գումարը վճարել են ռուսաստանաբնակ գործարարները, գրում է РБК-ն՝ հղում անելով Ռ․ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

Ըստ նրա՝ գումարը վճարել են Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։

Մնացած գումարը վճարել է «Սիստեմա» ԲՖԿ-ն, որտեղ Ռոբերտ Քոչարյանը 2009 թվականից հանդիսանում է անկախ տնօրեն։ «Սիստեմայի» ներկայացուցիչ Սերգեյ Կոպիտովը РБК-ին ասել է, որ «Սիստեման» որոշել է մասնակցել գրավի վճարմանը:

«Սիստեմա»-ի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովն անձամբ չի վճարել գումարը․ ընկերությունը վճարել է գումարը՝ հանդիսանալով որպես իրավաբանական անձ:

Հիշեցնենք՝ հունիսի 18ին վերաքննիչը որոշեց սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանի խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել և որպես խափանման միջոց կիրառել գրավը 2 միլիարդ դրամի չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее