Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ անդրադառնալով իր ղեկավարած կառույցում առաջացած սկանդալին ասաց.
«Այս երկու օրը ոմանք որոշեցին մահախոսական ինձ կարդալ: Ես ասեմ հետևյալը, որ գերեզմանոցում էլ լինեմ՝ կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար»,-ասաց Սանասարյանը:

Դիտարկմանը, թե լուրեր կան, որ նա տեղյակ է եղել կոռուպցիայի մասին, Սանասարյանն ասաց. «Դուք հիմա ուզում եք, որ ես հաղորդում տամ հանցագործության մասին՝ իմ վերաբերյալ: Նման բան չի կարող լինել»:
Սանասարյանը նշեց՝ անկախ նրանից՝ ով կլինի այդ պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն:
«Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողության ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են: Այդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի: Ես ԱԱԾ-ին և իմ գործընկերներին կոչ եմ արել պահպանել նախաքննական գաղտնիությունը և մուտիլովկաների դեմքով մարդկանց մոտ պետք է նման ինֆորմացիաներ չհայտնվեն»-ասաց Սանասարյանը:
Կարդացեք նաև՝ ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ու մյուս մեղադրյալները կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ


