▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում. ՔԿԾ պարզաբանումը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի գտվելու վայրի վերաբերյալ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պարզաբանման մեջ ասվում է.

«Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը»:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում ոստիկանության նախկին աշխատակից, այժմ Եվրոպայում գտնվող  Վարդան Ղուկասյանը ՝ «Դոգ»-ը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավաստիացնելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее