▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահը տեղյակ է Air Armenia-ի սեփականատիրոջ հետ կապված միջադեպի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ կիրակի, Air Armenia ընկերության  ծեծի ենթարկված սեփականատեր  Արսեն Ավետիսյանի կինը բաց նամակով դիմել է  Սերժ Սարգսյանին:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսօր, անդրադառնալով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու մասին հարցին, լրագրողներին ասել է, որնախագահը տեղյակ է Air Armenia ընկերության սեփականատիրոջ հետ կապված միջադեպի մասին: Վարչապետը նաև նշել է, որ  համապատասխան մարմինները հետեւողական են լինելու, որպեսզի հարցը լուծվի օրենքի շրջանակում:

Հովիկ Աբրահամյանն այս  մասին խոսել է օգոստոսի 17-ին՝ «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի օրը: 

Վարչապետը նաև նշել է.  «Այդպիսի բոլոր խոսակցություններին, որոնք համապատասխանում են իրականությանը, ես բացասաբար են վերաբերվում: Այդ հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, օրենքին համապատասխան: Ես դատապարտում եմ այդպիսի վարքը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այն ցուցաբերում, եթե անգամ իմ մերձավորը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее