▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞րն է այն Հայաստանը, որ ուզում է կառուցել ՔՊ-ն». Միքայել Նահապետյան

Քաղաքական, հասարակական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե քաղվածք անենք ՔՊ-ական խառնամբոխի տեքստերից, ապա այն նորմալ Հայաստանը, որը նրանք են ուզում` հետևյալն է.
• Իշխանությունը փակ ամրոց է, որի կուլիսային տեղեկությունը չպիտի հանրությունն իմանա,
• Այն ամենն, ինչ իշխանության մասին է, գաղտնի է, այն ամենը ինչ քաղաքացու մասին է` հասանելի։
• Ոչ ոք իրավունք չունի հակառակվելու Նիկոլին,
• Ոչ ոք իրավունք չունի պաշտպանելու Նիկոլին հակառակվողին,
• Օրենքը Նիկոլի կամքն է, անօրինականությունը նորմալ է, եթե բխում է անհրաժեշտությունից։
Մի կողմ թողնենք, թե որքանով են նրանք հասցրել ավարտին հասցնել այս համակարգի կառուցումը, բայց այն, որ նրանք հայտարարում են այսպիսի համակարգ կառուցելու ցանկության մասին, արդեն ազդակ պիտի լինի նրանց համար, ովքեր չեն համակրում Երրորդ ռեյխի, Կոմկուսի ու Թալիբանի օրգիայից ծնված այս պտուղը, որ սխալմամբ կոչում են լիբերալ-ժողովրդավարություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее