▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է ադրբեջանական դրոշի ֆոնին նկարվել, ադրբեջանական ի՞նչ շրջանակների հետ է շփվել ու ինչի՞ց են խոսել

Մերթընդմերթ համացանցի քննադատությունների թիրախ դարձող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձրի գրասենյակի աշխատակից   Ասյա Խաչատրյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել՝ Ադրբեջանի դրոշի ներքո:

«Նորից ու նորից քաղաքական ու ապաքաղաքական սիրո,բարեկամության ու ընկերության մասին: Չնայած,որ դրոշներին առանձնապես նշանակություն չեմ տալիս,բայց երազում եմ, որ էնքան խաղաղ լինի ամեն ինչ,որ էլ սենց նկարվելու միտք մտքովս չանցնի էլ, որ չխոսենք խաղաղության մասին,որ ուղղակի խաղաղ լինեն»,-լուսանկարին կից գրել է նա:

Ու թեև Անկախ Հայաստան անունով ֆեյսբուքյան օգտատերը գրում է. «Ասյա Խաչատրյանը դիտմամբ է նման բաներ անում, որ համ ՖԲ-ի, համ կայքերի քննարկման թեման դառնա, իրեն զգա քննարկվող մարդ, արհամարհեք նրան, արհամարհեք նրա արածները ու մի կարճ ժամանակ հետո կտեսնեք, թե նա ոնց է կորում աշխարհից»՝ համացանցում կրքերն ավելի են թեժանում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Պարոնայք ԱԱԾ-ականներ, կխնդրեի տեղեկություն տրամադրել, թե անցյալ տարի Արցախում խառնակություն ստեղծած, այս հոգով անբարոյական, ստոր ու սրբապիղծ աղջնակը որտե՞ղ է ադրբեջանական դրոշի ու 1918-20թթ հայասպան թյուրքերի հին նկարների ֆոնին այս նկարն արել, ադրբեջանական ի՞նչ շրջանակների հետ է շփվել ու ինչի՞ց են խոսել»,-գրել է Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում։

 

 

 

 

 

 

 

 

 

«Նման լրբերին սրբացնողներ կա՞ն դեռ...

Հ.Գ. Ես Ձեր ԼԳՏՊ մերը :
Ես հաշտ չեմ այն ազգերի հետ,որոնք կրակում են իմ ազգի խաղաղ երեխաների վրա ու թքած ունեմ Ձեր Եվրոպական օրենքների վրա !!! 
Ադրբեջանցիները մեր թշնամիներն են և վերջ»,-գրել է Սուրեն Արեենցը ֆեյսբուքյան իր էջում:

Կարդացեք նաև՝

Իմ ասածն այն չէ, որ ղարաբաղցին վատն է....Ասյա Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее