▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոնի» սեփականատերերից մեկի թիկնազորին

armtimes.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Բագրեւանդ փողոցում: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին:

 

 

 

 

ՀՀ ոստիկանությունից հաստատել են տեղեկությունները՝ նշելով, որ 2 անձ բերվել է բաժին, համապատասխան ստուգումներ են իրականացվում:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները գործողություններ էին իրականացրել նաեւ Լեո փողոցում. բերման էին ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամները:

Ավել ուշ նաև  գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին:

 Նրանցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, որի օրինականությունը ստուգվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее