▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը կայցելի հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերություններին

Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խարհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ:
Ոստիկանության պետը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա:

Միաժամանակ՝ այս ուղղությամբ հանդիպումներ ունենալ հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տնօրինությունների հետ:

Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև հաստատություններին, որոնց գործունեությունը ըստ օրենքի սահմանափակված է մինչև ժամը 24:00-ն:

 

Հիշեցնենք, որ հրավառության թեման այսօր արծարծվել է կառավարության նիստում: 

 

 

 

 

 

 

 

 

«Կրակողներին կոչ ենք անում կես ժամ սպասել»՝ ծիծաղելով ասել է վարչապետը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հրավառությունների մասին հարցի քննարկման ժամանակ:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее