▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզում 2 ահաբեկիչ է սպանվել,1-ը՝ ձերբակալվել

Ըստ Փարիզից ստացված տեղեկությունների, Ֆրանսիայի կառավարական ուժերը հարձակում էին  սկսել  Bataclan համերգասրահի վրա` ազատելու այնտեղ գտնվող հարյուրավոր պատանդների և օգնության հասնելու վիրավորներին: Վերջին տվյալներով ՝ հարձակումն ավարտվել է, պատանդներն ազատ են արձակվել,  երկու ահաբեկիչ է սպանվել: 

Ըստ Եվրոնյուզ հեռուստաընկերության՝ բացի սպանված երկու ահաբեկիչներից, հաղորդվում է նաև տասը զոհերի մասին: 

CNN-ը նշում է, որ մեկ ահաբեկիչ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ի տեղեկություններով,Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 60-ի:

Ֆրանսիական ոստիկանությունը հաղորդումը է 35-ից 40 զոհերի մասին:

Եվրանյուզի ուղիղ հեռարձակումը Փարիզից՝ ռուսերենով՝ դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее