▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց դուք չեք տիրապետում ինֆորմացիային.Հայկ Մարության

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեք հարկանի կիսակառույց հյուրանոցի երկու հարկն ապօրինի է կառուցված։  Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի  հայտարարությանը։

«Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետեւ ձեր հյուրանոցի կառուցումը կասեցված է ձեր հարեւանի օգնությամբ, որը դիմել է դատարան եւ դատարանը որպես հայցի բավարարում՝  կասեցրել է այդ շինարարությունը։ Քաղաքապետարանն այստեղ բացարաձակ կապ չունի»,- ասել է Մարությանը եւ հավելել, որ քաղաքապետարանը ցանկանում է օր առաջ ազատվել կիսակառույց շինություններից, որպեսզի փոշին քաղաքից անհետանա։

Մանրամասները` տեսանյութում:

Կարդացեք նաև՝ Շեյխը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է Մարությանը հիասթափեցրել իրենց

Մենք պաշտոնական էինք հագնված, իրենք՝ ջինսերով.Մարությանը՝ թագաժառանգի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее