▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնանկությունների պատճառը վարչապետի հանձնարարականը չկատարելն է․ Վլադիմիր Կարապետյան

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էին  վարչապետի աշխատակազմի  մի շարք առանցքային պաշտոնյաներ՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը։

 

 

«Փաստինֆո»-ն է գրում այս մասին ու նշում, որ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, թե պատճառը հանձնարարություններ չկատարելն է։ «Բոլոր 3 դեպքերում էլ պաշտոնանկության պատճառը վարչապետի հանձնարարականը չկատարելն է»,-ասել է Կարապետյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее