▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատասխան են տալու». Գագիկ Ծառուկյան

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի հրապարակեց որոշում, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով:

Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց Ազգային անվտանգության ծառայություն։

«Սա քաղաքական պատվեր էր, իրենց որոշման համար պատասխան են տալու, սաղ սուտ խոսալով, ժողովրդին խաբելով...: Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու, և այս պատվեր կատարողները, ձեր ներկայությամբ և Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու։ Իրենք ապրում են էս երկրում, իրենց երեխաներն ապրում են էս երկրում»,- ԲՀԿ-ական պատգամավորների և աջակիցների ներկայությամբ հայտարարեց Ծառուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее